Последние новости

Փաշինյանի այցն ԱՄՆ

ՀԱՋՈՂ ԱՅՑ՝ 340 ՀԱԶԱՐ ԴՈԼԱՐ ԱՐԺԵՔՈՎ

2019-09-27 19:51

Եվ այսպես, ավարտվեց Փաշինյանի այցը ԱՄՆ, ինչը հարկատուների վրա նստեց ավելի քան 340 հազար դոլար։ Փողերն իզուր չեն ծախսվել։ Վարչապետի անդրօվկիանոսյան հայտարարություններից մենք իմացանք հետևյալ նորությունները. որոշ եկեղեցականներ պետք է ծնկի գան նոր իշխանության առջև, մամուլը ցանկանում է ջարդել նոր իշխանության ողնաշարը, Արթուր Վանեցյանը պետք է աղբանոց նետի իր ուսադիրները, որովհետև համարձակվեց քննադատել նոր իշխանությանը ի դեմս իրեն՝ Փաշինյանի, Գերագույն հրամանատարի, և վերջին անգամ այդպես իրենց պահել են պուտչիստները Ռուսաստանում 1991 թվականին…